ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ առաջիկա երկուշաբթի օրվանից Pfizer պատվաստանյութն արդեն հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում:
«Որևէ էական տարբերություն Pfizer–ի ու մնացած պատվաստանյութերի միջև չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։
Pfizer–ի միակ տարբերությունն, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ»,- նշել է նախարարը։