Սամվել Ղուկասյանը Ֆեյսբուքում հայտնել է՝ վարչական շրջանում ապօրինի շինարարություն չի լինելու։
«Հարգելի՛ քաղաքացիներ, այս հարցում զիջումները բացառվում են։
Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում՝ «Երիտասարդական» մետրոյի հարակից այգում ինքնակամ կառուցված սրճարանը ապամոնտաժվեց` համապատասխան թույլտվության բացակայության հիմքերով:
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետելու ցանկացած փորձ արժանանալու է համապատասխան գործողությունների իրականացմանը»,- գրել է Ղուկասյանը: