fbpx
Սպորտ

Սա դեռ սկիզբն է․ Ալ-Խելաիֆի

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Չեմպիոնների լիգայում իր ակումբի հեռանկարների մասին.

«Չեմպիոնների լիգան ամենահեղինակավոր մրցաշարն է, մենք շատ ուրախ ենք այստեղ գտնվելու համար: Մենք զգում ենք, որ ինչ-որ բան փոխվում է մեր ակումբում, բայց սա դեռ սկիզբն է։ Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։

Տեսնենք, թե որքան հեռու կարող ենք գնալ: Բոլորը երազում են Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։Մեր նոր մարզչական շտաբը մեծ աշխատանք է կատարում։ Մենք հիանալի ենք սկսել մրցաշրջանը, և հենց հիմա թիմը գտնվում է իր գագաթնակետին, ինչը թույլ է տալիս մեզ մոտենալ Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանին մեր ուժերի նկատմամբ անհավանական վստահությամբ»,- մեջբերում է Ալ-Խելաիֆիին AS-ը:

ՊՍԺ-ն նույն խմբում կխաղա «Յուվենտուսի», «Բենֆիկայի» և «Մաքքաբի Հայֆայի» հետ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ