Կովկասյան հարցերով բանակցություններով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերահաստատում է աշխարհի բոլոր կանանց առանց բռնության ապրելու իրավունքը
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է սիրահարներին Սուրբ Սարգսի տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Սեպտեմբերի 8-10-ը Ռիքերը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։