fbpx
Իրավական

Ովքե՞ր են դատախազության նշանակետում. հարուցվել են քրեական վարույթներ

Երկրում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ տարբեր ոլորտներում։ Բավականին վառ ակտիվություն է դրսևորում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ բացահայտելով և վերաբացելով մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյանների նկատմամբ։

Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և  խոշոր չափերի անշարժ գույք յուրացնելու մեջ։ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների հատկացված շենք-շինությունների յուրացման մեջ, ինչի պատճառով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, որի հետևանքով խախղտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ սովորող երեխաների իրավունքներն ու օրինական շահերը։

Ձեռք բերված փաստական տվյալները բավարար համարելով՝  նոյեմբերի 15-ին որոշում է կայացվել և ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ մեղադրանք ներկայացնելու համար։

Այս ամենը կարող էր ավելի վաղ կանխվել, եթե Հայաստանում իռապես գործեին իրավական և դատական մարմինները, և ամբողջությամբ կատարեին իրենց գործունեությունը։ Երկրում եղել է և դեռ կա անվերահսկելի երևությներ, որտեղ երևում է պատկան մարմինների իսպառ չաշխատելու արդյունքը։

Հարկ է նշել, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել Սերյան Օհանյանին ձերբակալելու մասին։ Իր հնարավոր ձերբակալության մասին նա հորդորել էր հարցերը ուղղել դատաիրավական մարմիններին: «Ես տեղեկություն չունեմ, որ իմ նկատմամբ կարող են ինչ-որ վարույթ սկսել: Վերջին ժամանակներս որևէ գործով չեմ հարցաքննվել, որտեղ ինձ կզգուշացնեին, որ այդպիսի վտանգ կա, խնդիր կա: Ես տարբեր գործընթացներում, որպես վկա, գնում ներկայացնում եմ՝ ինչ է կատարվել իմ ղեկավարած գերատեսչության ժամանակ: Երբևէ չի եղել, որ հրավիրել են որևէ գործընթացի, և ես չեմ ներկայացել: Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը, ես երբևիցե անձեռնմխելիության քողի տակ չեմ թաքնվել: Այդ առումով ես մտահոգություն չունեմ: Այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատալի է, որ կարող են թատրոններ լինել: Ի՞նչ է, վերջին ժամանակներում մենք չե՞նք տեսնում քաղաքական հետապնդումներ»,-ասել էր նա:

Մեկ այլ ուշագրավ դեպքը կապված է Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանափակումների հետ։ Նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանվել։ Արմեն Աշոտյանը «Զվարթնոց» օդանավակայանում չի կարողացել դուրս գալ երկրից, քանի որ նրա նկատմամբ կա քրեական վարույթ, սակայն նա այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշեց, որ չկա որևէ քրեական վարույթ իր նկատմամաբ։

Կարելի է հասկանալ՝ իրավապահ մարմիններում, հատկապես դատախազությունում տեղի են ունենում փոփոխություններ և դրա արդյունքում նկատվում է այս ակտիվությունը։ Այս ամենը դեռ տարածական բնույթ կարող է կրել՝ ընդլայնելով նախկին և ներկա պաշտոնյաների և աշխատակիցների ցանկը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 29-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Աննա Վարդապետյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ