Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը հայտարարել է «Շրեկ 5» մուլտֆիլմի հնարավոր թողարկման մասին։
Դերասանը, ով նախորդ մասերում հնչյունավորել է Puss in Boots-ը, ասել է, որ ֆրանշիզը կարող է շարունակություն ստանալ։ Միաժամանակ DreamWorks Animation-ը դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։
«Ես ապրել եմ այս կատվի հետ գրեթե 20 տարի։ Խաղացել եմ հինգ ֆիլմում։ Հավանաբար կլինի եւս մեկը, եւ Շրեկը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա»,- ասել է Բանդերասը։