Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ վերջինիս ՊՆ զինծառայողները վնասազերծել են:
Նշվում է, որ դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
«Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: