Մարտի 10-ին՝ ժամը 8։45-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սիսիանի «Ջանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Տեղեկությունը հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Վայքի, Սիսիանի, Գորիսի, Սպիտակի, Արագածի, Անիի, Աբովյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: