fbpx
Սպորտ

Ովքե՞ր են ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստները

Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի ամենաարագավազ ֆուտբոլիստների ցանկում է։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նորվեգացուն հաջողվել է գրանցել մինչև 35,7 կմ/ժ․ սա լավագույն արդյունքն է «Մանչեսթեր Սիթիում» և 4-րդը ԱՊԼ-ում։

Այս ցուցանիշով լավագույն ԱՊԼ-ում Միկի վան դե Վենն է (Տոտենհեմ, 37,1 կմ/ժ)։

Նրան հաջորդում են Կարլոս Բորխեսը (Վուլվերհեմփթոն, 36,6 կմ/ժ) և Էնթոնի Էլանգան (Նոթինգհեմ, 35,9 կմ/ժ):

«Արսենալի» ամենաարագավազ ֆուտբոլիստը Գաբրիել Մարտինելին է (35,6 կմ/ժ), «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Ալեխանդրո Գարնաչոն (35,5 կմ/ժ), «Չելսիում»՝ Պեդրո Նետոն (35,4 կմ/ժ), «Լիվերպուլում»՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (34,7 կմ/ժ)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ