Հուլիսի 18-ին, ժամը 20:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի վերելակի ճոպանը պոկվել է, քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ճոպանները թուլացել են՝ վերելակը արագընթաց սահել է 1-ին հարկի մակարդակ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

