fbpx
Խորհրդարան

Կապիտալ ծախսերի նվազման հիմնական պատճառը վարկային ծրագրերն են. Տիգրան Ավինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարությանը հարց ուղղեց, թե ինչու են նվազել բյուջետային կապիտալ ծախսերն ու ինչու է 2018 թվականի բյուջեն թերակատարվել տասնյակ միլիարդ դրամներով։

Կառավարության անունից հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ասաց, որ իսկապես կապիտալ ծախսերը նվազել են, մասնավորապես տարիներ շարունակ կատարվող ծրագրերի հետ կապված խնդիրների պատճառով։ Խնդիրը, ըստ Ավինյանի, նաև վարկային ծրագրերի մեջ է։

«Այդ ծրագրերի մասով, ինչպես օրինակ «Հյուսիս-Հարավի» Տրանշ-2 և Տրանշ-3 մասերով կան պատճառներ, բնական պատճառներ, որոնք բերել են մի վիճակի, երբ պրոցեսները դանդաղել են»,- ասաց Ավինյանը։

Ավինյանի խոսքով՝ հիմա գույքագրում է արվում այդ ծրագրերում, որպեսզի պարզ լինի, թե որտեղ պետք է բյուջեի վերաբաշխումներ արվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ