fbpx
Սպորտ

Մեսսին կրկին ցանկանում է աշխատել Արգենտինայի հավաքականի հետ.Սկալոնի

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ազգային ընտրանի վերադառնալու որոշման մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունից հետո Մեսսին հայտարարել էր հավաքականից ժամանակավորապես հեռանալու մասին:

«Աշխարհի առաջնությունը մեծ հիասթափություն էր Արգենտինայի և անձամբ Մեսսիի համար:

Արդյունքում Լեոն որոշեց չմասնակցել իմ գլխավորությամբ առաջին 6 հանդիպումներին: Որոշ ժամանակ անց նա տեսավ, որ թիմը հասունացել է: Մեսսին հետևել է մեր խաղաոճի փոփոխությանը և այժմ կրկին ցանկանում է աշխատել հավաքականի հետ: Մենք կարող ենք միայն ողջունել նման որոշումը: Մեսսին շատ հանդիպումների է մասնակցում, և նրա կարգավիճակում գտնվող շատ ֆուտբոլիստներ ևս նախընտրում են դադար վերցնել:

Լեոն արդեն որոշել է միանալ հավաքականին, սակայն խաղերին մասնակցելու հարցը որոշելու եմ ես: Իմաստ չունի քննարկել, թե նա քանի խաղի կմասնակցի, երբ մեր առաջիկա հանդիպումը 15 օր անց է»,- Սկալոնիի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

 

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ