Կանադայի բնակիչը 45 մլն դոլար արժողությամբ ջեքփոթ է շահել

Հրապարակող՝

Կանադայի բնակիչը 45 մլն դոլար արժողությամբ ջեքփոթ է շահել

Ամենադիտվածներ

Կանադայում Lotto Max ազգային վիճակախաղում խաղարկվել է 60 մլն կանադական դոլար (45,5 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ ջեքփոթը։ Խաղարկային թվերն են եղել՝ 11, 15, 17, 20, 24, 25 և 50: Բոնուսային համարը՝ 30:

Հայտնի է, որ երջանիկ տոմսը վաճառվել է Բրիտանական Կոլումբիա նահանգում: Կանադայի պատմության մեջ 64 միլիոն կանադական դոլար արժողությամբ (այդ ժամանակ՝ 49.5 միլիոն ԱՄՆ դոլար) ամենախոշոր շահումը խաղարկվել է 2015 թ. հոկտեմբերին մեկ այլ՝ «49-ից 6» վիճակախաղում: 2015-2018 թվականներին ևս մի քանի անգամ Կանադայում Lotto Max վիճակախաղում արձանագրվել է 60 միլիոն դոլարի շահում: Շահումները միջինում կազմել են 46 մլն դոլար:

Ամենաթարմ