Մոնակոյի արքայադուստր Ստեֆանյայի 26-ամյա որդին՝ Լուի Դյուկռեն, ամուսնացել է իր սիրելիի՝ Մարի Շևալյեի հետ: Այս մասին հայտնում է People.com-ը:
Նորապսակներն անցկացրել են երկու արարողություն՝ քաղաքացիական (Մոնակոյի արքայազնի պալատում, որն անցկացվել է ուրբաթ օրը) և կրոնական (Կաֆեդրալ մայր տաճարում, որտեղ 1956-ին պսակադրվել են դերասանուհի Գրեյս Քելլին և Մոնակոյի արքայազն Ռենյե II-ը՝ փեսացուի տատիկը և պապիկը):
Նշվում է, որ հարսանիքը համեստ է եղել. ներկա են եղել հարզատները և մոտ ընկերները:
Լուին և Մարին հանդիպում էին դեռ քոլեջից: Նշանադրության մասին նրանք հայտարարել են անցած ձմռանը՝ Վիետնամում հանգստանալիս:

