fbpx
Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը

Անտոնիու Գուտերեշի խոսնակը հայտարարություն է տարածել, որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ Վիեննայում տեղի ունեցած առաջին հանդիպումը։

Գուտերեշը նաև ողջունել է այն ուշադրությունը, որ երկու երկրների ղեկավարները հատկացրել են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծման և բանակցություններում առաջխաղացման ուղղությամբ, ինչպես նաև հրադադարի ամրապնդման, մարդասիրական հարցերի լուծմանը նրանց հակվածությունն ու խաղաղ կարգավորմանն ուղղված երկխոսությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դրական է գնահատել ԵԱՀԿ միջնորդական ջանքերն ու իր աջակցությունը հայտնել միջնորդներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ