fbpx
Իրավական

Քոչարյանի գործը վարող դատավորը հնարավոր է, որ պարգևատրվել է նրա կողմից

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է: Դատավորը Ռուզաննա Բարսեղյանն է:

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռուզաննա Բարսեղյանը տարիներ առաջ պարգևատրվել է Քոչարյանի կողմից։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ սա դիտարկվի որպես դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմք:

«Ես էլ լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից։ Պարոն Քոչարյանը չհիշեց էդպիսի բան, բայց ես հաստատ գիտեմ, որ նա ԱՄՆ դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել։ Եվ եթե այս ամեն ինչն իրար գումարենք, կստացվի, որ երևի լավ դատավոր է: Դա ինքնաբացարկի հիմք, կարծում եմ, չի կարող լինել»,- ասաց Ալումյանը:

Նա միաժամանակ ներկայացրեց, որ ճշտելու են, թե ինչ կերպ է գործը հայտնվել Ռուզաննա Բարսեղյանի վարույթում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ