Սկանդալային նախարարը՝ Վրաստանի նոր վարչապետ

Հրապարակող՝

Վրաստանի ՆԳ նախարար Գախարիան խախտեց լռությունը

Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է տվել երկրի ՆԳ նախկին նախարար Գեորգի Գախարիայի ղեկավարությամբ կազմավորված կառավարությանը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով վրացական հեռուստաալիքները:

Ինչպես նշվում է, այդպիսով խորհրդարանականները հաստատել են երկրի նոր վարչապետի թեկնածությունը, ինչպես նաև նրա կազմած նախարարական ցանկը և կառավարական ծրագիրը:

Նոր վարչապետին աջակցել է 150 պատգամավորներից 98-ը: ԶԼՄ-ները հաղորդում են, որ Գախարիան երկրի արդեն հինգերորդ վարչապետն է 2012-ից ի վեր, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթել էր «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:

Նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարականի մասին հայտարարել էր սեպտեմբերի 2-ին: Գախարիան ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչև հունիսի կեսերը, երբ Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերը ցրելու համար հատուկջոկատայինները կոշտ միջոցներ էին կիրառել, որից հետո ցուցարարները պահանջել էին ՆԳ նախարարի հրաժարականը:

Հայտնի է, որ Գախարիան նախկինում կողմ է հանդես եկել երկրի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն:

Ամենաթարմ