ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։ Հայտնում է aysor.am-ը:
Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդել էին, որ բողոքի քննության հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնի։
Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր ևս դատարանում է եղել Ռոբերտ Քոչարյանը ու համաձայնություն է հայտնել պաշտպանական թիմի միջնորդությանը։