Այսօր Քննչական կոմիտեում տեղի է ունեցել Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ աշխատանքային խմբի աշխատակարգի շուրջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։