fbpx
Առողջապահություն

Ամեն ինչ անում ենք, որ պետական կառավարման ապարատում կոռուպցիա չլինի. Արսեն Թորոսյան

Մայիսի 13-ին կայացած մամուլիսի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այն հարցադրման, թե կա արդյոք կոռուպցիա առողջապահության ոլորտում, ասաց, որ այս հարցը տրվումէ բոլոր նախարարներին, և պատասխանը լինում է այն, որ չկա կոռուպցիա: Սակայն նախարարը նշեց, որ ինքը չի բացառում կոռուպցիայի առկայությունը: Նախարարը հստակեցրեց՝ նշելով.

«Ես հաճախ բնութագրում եմ կոռուպցիա տերմինի իմաստը: Եթե խոսում ենք ապօրինի եկամուտների մասին, որ բուժհաստատությունները վերցնում են, ու դա համարում ենք կոռուպցիա, ապա այո´, կա: Ես դա չեմ համարում կոռուպցիա, համարում եմ ապօրինի եկամուտ, որ բժիշկը հայցում է պացիենտից կամ նրա հարազատներից: Եթե գնանք մի քիչ ավելի վերև և խոսենք պետական կառավարման ապարատում եղած կոռուպցիայի մասին, ապա մենք ամեն ինչ անում ենք, որ չլինի, թեպետ վերջին իրադարձություններն Առողջապահության նախարարությունում ցույց տվեցին, որ դեռ չի հաջողվել լիովին վերացնել, բայց մեր քայլերը միայն այդ ուղղությամբ են»:

Նա նաև ընդգծեց, որ Առողջապահության նախարարության գործոնը ֆինանսների բաժանման առումով պետք է բացառել, ինչն այսօր բացառված չէ, և այսօր նախարարությունը փող է բաժանում: Երբ ներդրվի ապահովագրությունը և լինի հետվճարային համակարգ, բուժհաստատություններին կվճարեն միայն իրենց մատուցած ծառայությունների դիմաց, հետևաբար` մարդու գործոնը մաքսիմալ նվազ կլինի, ռիսկերը ևս կնվազեն:

«Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով՝ կանխարգելում՝ համակարգերի ներդրման միջոցով, և պատժում, երբ այդ դեպքերն արձանագրվում են», – հավելեց Արսեն Թորոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ