fbpx
Կառավարություն

Երևանում «Սիլիկոնյան հովիտ» կկառուցվի

Մայիսի 30-ին Կառավարության նիստի ընթացքում որոշվեց հավանություն տալ Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին։ Տարածքային կառավարման և ներդրումների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը ՏՏ ոլորտի ներդրումային ծրագրի մասին է։

Փոխնախարարի խոսքերով՝ շենքային պայմանները, որոնցում աշխատում են ՏՏ ընկերությունները, չեն համապատասխանում այսօրվա պահանջներին, և նոր ներդրումային ծրագրով այդ հասցեում կառուցվելու է շենքային համալիր, որտեղ տեղափոխվելու են ՏՏ ընկերությունները։ Փոխնախարարի խոսքերով՝ շինարարության փուլում այնտեղ կլինի 400 աշխատատեղ, իսկ ընկերությունների տեղափոխումից հետո 300 մշտական աշխատատեղ կստեղծվի։ Իսկ տարածքը, ըստ փոխնախարարի, կտեղավորի 2600 աշխատատեղ։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ընկերությունների մի մասը հիմա սպասում է այս տարածքի շինարարական աշխատանքներին, քանի որ դրանց ավարտից հետո որքան նոր տարածք ունեցան, այդքան նոր աշխատատեղեր են ավելացնելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ