Մահացել է Իսրայելի նախագահի կինը՝ Նեհամա Ռիվլինը։ Նա վախճանվել է դոնորական թոքի փոխպատվաստումից մի քանի ամիս հետո, տեղեկացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ռեուվեն Ռիվլինի կինը 73 տարեկան էր։ Տարեսկզբին նախագահի կինը թոքի փոխպատվաստման վիրահատության էր ենթարկվել։ Նա թոքային ֆիբրոզ ուներ, որով տառապում էր մի քանի տարի։