fbpx
Իրավական

Անչափահասը բիզնես-կենտրոնից համակարգիչներ էր գողացել

Հունիսի 2-ին, ժամը 21.26-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող գրասենյակից գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խմբին ընկերության տնօրենը հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելով՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բիզնես-կենտրոնի մի գրասենյակի աշխատասեղանից գողացել է «Լենովո» տեսակի 2 դյուրակիր համակարգիչ:

Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 16-ամյա մի պատանի, ում հունիսի 4-ին, ժամը 20.00-ին, Բուզանդի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պատանին տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ