Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով Մոսկվայում է: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Այցի շրջանակներում նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կարևոր այլ հարցեր:
Երկկողմ բանակցությունների ընթացքում կողմերը համոզվեցին, որ երկու երկրների դիրքորոշումները համաշխարհային հիմնախնդիրների վերաբերյալ շատ առումներով համընկնում են:
Այցի ընթացքում կողմերը ստորագրելու են 30 փաստաթուղթ: Չինաստանի նախագահի այցը կտևի մինչև հունիսի 7-ը: