fbpx
ՏՏ

Facebook-ին և Google-ին մենաշնորհի մեջ են մեղադրում

Ամերիկացի կոնգրեսական Դևիդ Չիչիլինին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում որոշել են պարզել Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի գերիշխանության պատճառները։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Նրա խոսքով՝ Google-ը վերահսկում է բջջային հեռախոսներով որոնման 94%-ը, իսկ Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցն է։

«Այսպիսի գործունեությունն ընկերություններին մենաշնորհի մեջ կասկածելու հնարավորություն է ընձեռում»,-նշել է նա։

Չիչիլինին ընդգծել է, որ հետաքննությունը կոնգրեսականներին կօգնի «մենոշնորհի էկսցեսները» չեզոքացնելու միջոցներ գտնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ