Հունիսի 24-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը քննարկվող թեմայի հետ չառնչվող հարց բարձրացրեց.
«Մասնավորապես` Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի մասով պարոն Մարուքյանը կոչով էր հանդես եկել, մեջբերում եմ, փայլուն աշխատող կառավարությանը և քաղավիացիայի պետ սիրուն աղջկան: Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանն իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից, ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է քաղավիացիայի պետի մասին և կոչ եմ անում իրեն դրսևորել կլասիկ պատգամավորի և ոչ ռաբիզ պատգամավորի պես»:
«Ես կարծում եմ, որ ԱԺ պատգամավորները պետք է պատգամավորին հարիր ելույթներ դրսևորեն, ոչ քաղաքական, անհիմն, ոչ գեղեցիկ, գռեհիկ ձևակերպումները ԱԺ-ում կստանան արժանի պատասխան»,- ասաց Գևորգ Պապոյանը:
Արձագանքելով նրանց՝ Անի Սամսոնյանը ասաց.
«Շնորհակալ եմ այստեղ հիշեցնելու պարոն Մարուքյանի կառուցողական առաջարկի մասին, խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանել, հատկապես եթե պարոն Մարուքյանը դահլիճում չէ, առանց ռեպլիկ անելու, վերցրեք կառուցողական առաջարկը, գնացեք կառավարության մոտ և այստեղ ֆեյսբուքյան ստատուսներ մի գրեք, խոսքը առաջարկին չէր վերաբերում, այլ ոճաբանությանն էր վերաբերում, տիկին Սամսոնյան, առաջարկ միշտ կարելի է անել, բայց դա ձև ունի, չէ՞»,-արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: