Արմենիա ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի Երևան-Վորոնեժ-Երևան չարտերային թռիչք

Հրապարակող՝

Արմենիա ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի Երևան-Վորոնեժ-Երևան չարտերային թռիչք

Ամենադիտվածներ

«Արմենիա» ավիաընկերությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Ավիաընկերությունը հայտնում է, որ մայիսի 23-ին Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացնի:

«Հարգելի ուղևորնե՜ր,

Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ։

Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով։

Վորոնեժ-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։

Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող եք ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից՝»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/aircompanyArmenia/posts/2511514195615727

 

Ամենաթարմ