Նախագահը ոստիկանապետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Հրապարակող՝

2-28

Ամենադիտվածներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գուրգեն Դալլաքյանին նշանակել է ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Գուրգեն ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար», – ասված է հրամանագրում:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Ամենաթարմ