Իրանում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Բուշերի հարավ-արևմտյան նավահանգստում՝ իրանական նավահանգստի տարածքում, բռնկված հրդեհը վնասել է առնվազն յոթ նավ ՝ առանց որևէ զոհ պատճառելու, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Չորեքշաբթի նավահանգստում տեղի ունեցած հրդեհը առաջինը չէր։ Դեռ հունիսից Իրանի ռազմական, միջուկային և արդյունաբերական օբյեկտների մոտ տեղի են ունեցել մի քանի պայթյուններ և հրդեհներ, այդ թվում՝ հուլիսի 2-ի Իրանի ստորգետնյա Նաթանզի միջուկային կայանի հրդեհը։
Իրանցի պաշտոնյաներից շատերը կարծում են, որ սրանք կիբեր դիվերսիաներ են և նախազգուշացրել են, որ Թեհրանը պատրաստ է վրեժխնդիր լինել երկրի դեմ իրականացվող ցանկացած հարձակումից։
Նյութի աղբյուրը՝ aljazeera.com.

