Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Վերջիններս մի շարք հարցեր ուղղեցին Տողանյանին, ով ներկայացնելով իրավիճակը պատասխանեց նաև հարցերին։
Մասնավորապես՝ դեսպանից հետաքրքրվեցին, թե դեսպանությունը ու Հայաստանի իշխանություններն ինչ են արել հարցը կարգավորելու համար ու ներկայումսինչ աշխատանքներ են տարվում։
Տողանյանն էլ նշեց, որ ՀՀ իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուս ու միջազգային գործընկերների հետ։ Ինքն ու դեսպանության ներկայացուցիչներն էլ պարբերաբար հանդիպումներ են ունենում ՌԴ իշխանության տարբեր ճյուղերի հետ։ Տողանյանն ասաց, որ անձամբ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու փաստերով ներկայացրել իրավիճակը։
Հանդիպման ընթացքում դեսպանը խնդրեց հայ համայնքին չտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին ու հավաքներ չկազմակերպել։ Նա ադրբեջանցիները քայլերը որակեց որպես հանցագործություն ու ասաց, որ այդ մասին տեղեկացրել են իրապահ մարմիններին։
Տողանյանի խոսքով՝ այս քայլերով փորձ է արվում Ռուսաստանում ազգամիջյան հավասարակշռությունը խարխլել, հայությանը հունից հանել ու ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
https://www.facebook.com/harut.mkrtchyan1/videos/3129456923816660/?t=0

