ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում, այսօր՝ հուլիսի 22-ին, մեկնարկել է «Վահան-2019» համատեղ հատուկ սահմանային օպերացիան, որին մասնակցում են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և մարզային մարմինների և այլ գերատեսչությունների աշխատակիցներ։
ԱԱԾ-ից հայտնել են, որ օպերացիայի շրջանակներում հուլիսի 22-ից 25-ը կանցկացվի լայնածավալ ուսումնական վարժանք։