fbpx
Իրավական

ԱԱԾ-ում հարցաքննվել է Սերժ Սարգսյանի եղբայրը

Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն օրերս հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակում։

ԱԱԾ-ից փոխանցեցին, որ ամիսներ առաջ խարդախության հոդվածով ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակում իրավապահները նաև քննություն են տանում Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերի հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր միջոցներով և շահադիտական նկատառումներով մարդու առևանգում կատարելու դրվագներով։ Հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Այս երկու հոդվածներով Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել։ Նա շարունակում է մեղադրվել խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին: 2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ, ապա ազատ արձակվել:

Դրանից հետո ԱԱԾ-ն տարածած հաղորդագրությունում նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ։ Մեղադրանք առաջադրված չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ