fbpx
Իրավական

Ռեփեր A$AP Rocky-ին սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում

Ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ին (իսկական անունը՝ Ռակիմ Մայերս) պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել իր նախկին գործընկերոջ՝ երաժիշտ A$AP Relli-ի (իսկական անունը՝ Թերել Էֆրոն) վրա զինված հարձակման և կրակելու համար։ Այս մասին հայտնում է DailyMail-ը։

Չորեքշաբթի՝ օգոստոսի 17-ին, A$AP Rocky-ն կներկայանա դատարան: Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին, ռեփերն իր երկու ընկերների հետ վիճաբանության ժամանակ կրակ է բացել Էֆրոնի վրա՝ վիրավորելով տղամարդուն։

Հաղորդվում է, որ եթե արտիստի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ