ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ Տեսչական մարմին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։
«Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։
Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցում և մուտքագրում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ՝ ամբողջական և ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։
Նախկինում այս աշխատանքի փոխարեն սահմանային կետում լրացվում էին հասցեական քարտեր»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/hlib.am/posts/756587888415251