Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ գանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից արձանագրվել է COVID-ի 683 նոր դեպք: Ունենք 315 առողջացած, 7 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում:


