Աճուրդի են հանվելու Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի արխիվային լուսանկարները

Հրապարակող՝

d251c19f3bbe2c9fe3c6f7dbbd9c8491dd9f1f51

Ապրիլի 5-ին Նյու Յորքում կայանալիք Sotheby’s աճուրդում վաճառքի կներկայացվեն Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի արխիվային լուսանկարները։ Դրանց հեղինակը ամերիկացի հայտնի լուսանկարիչ Նիքոլաս Մյուրեյն է։

Ի դեպ` Մյուրեյը Կալո-Ռիվերա զույգի մտերիմ ընկերն էր և տարիներ շարունակ լուսանկարել է նրանց:

Վաճառքի հանվելու է 78 լուսանկար, որոնք նախկինում չեն հրապարակվել:

Բացի Կալոյից և Ռիվերայից լուսանկարներում պատկերված են նաև զույգի ընկերները: Նրանց թվում են նկարիչ Ռոբերտո Մոնտենեգրոն, կոմպոզիտոր Կառլոս Չավեսը, սոցիալիզմի վառ ներկայացուցիչ Մարիոն Գրինվուդը, դերասանուհի Մարգո Ալբերտը և այլք։

Ամենաթարմ