fbpx
Ժամանց

The Shining սարսափ ֆիլմի կացինն աճուրդի կհանվի

Աճուրդի կհանվի Ջեք Նիքոլսոնի կացինը՝ Սթենլի Կուբրիկի «The Shining» (1980) սարսափ ֆիլմից, հայտնում է TMZ-ը: Կացնի արժեքը կլինի առնվազն 100 հազար դոլար։

Կացինը վաճառքի է հանել Gotta Have Rock and Roll աճուրդի տունը: Աճուրդը կսկսվի ապրիլի 20-ին։

Կուբրիկը «The Shining»-ը նկարահանել է գրող Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա։ Ջեք Նիքոլսոնի հերոսը կացնով, խելքը կորցնելով, հետապնդում է կնոջն ու որդուն։ Այն կադրը, որում Նիքոլսոնը կոտրում է դուռը, կարելի է համարել հոլիվուդյան կինոյի ամենահայտնի տեսարաններից մեկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ