Դերասան Մայքլ Պատրիկը 35 տարեկանում կյանքից հեռացավ MND-ի դեմ պայքարից հետո

Հրապարակող՝

Portrait of actor Michael Patrick

Ամենադիտվածներ

Իռլանդացի դերասան Մայքլ Պատրիկը, որը հայտնի էր «Գահերի խաղը» սերիալում իր դերով և թատերական նշանակալի աշխատանքներով, կյանքից հեռացել է 35 տարեկանում։ Ապրիլի 7-ին Հյուսիսային Իռլանդիայի հոսպիսում մահացած դերասանը երեք տարի շարունակ պայքարում էր շարժողական նեյրոնների հիվանդության (MND) դեմ։ Այս հազվադեպ և պրոգրեսիվ նյարդաբանական հիվանդությունը աստիճանաբար վնասում է մկանային ֆունկցիաների համար պատասխանատու նյարդերը՝ ազդելով շարժվելու, խոսելու և շնչելու կարողությունների վրա։

Պատրիկի կինը՝ Նաոմի Շիհանը, հուզիչ գրառմամբ հայտնել է ամուսնու մահվան մասին՝ նշելով, որ նա հեռացել է խաղաղությամբ՝ ընտանիքի և ընկերների շրջապատում։ Դերասանը ոչ միայն էկրանային, այլև թատերական բեմի մեծ վարպետ էր։ 2024 թվականին նա Բելֆաստի «Լիրիկ» թատրոնում բեմադրել և խաղացել է Շեքսպիրի «Ռիչարդ III»-ը, որի համար արժանացել է «Stage Awards»-ի մրցանակին։ Իր հիվանդության ընթացքում Պատրիկը հրապարակավ կիսվում էր իր փորձառությամբ՝ ոգեշնչելով բազմաթիվ երկրպագուների։ Նա հրաժարվել էր ծայրահեղ բժշկական միջամտություններից՝ նախընտրելով պահպանել կյանքի որակը մինչև վերջին պահը։

Ամենաթարմ