fbpx
Աշխարհ

Ադամ Շիֆը համեմատել է Թրամփին և Նիքսոնին

Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի գործողություններն «դուրս են գալիս այն բանի շրջանակներից», ինչն արել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը Թրամփի պաշտոնազրկման գործի հետաքննության շրջանակներում հատուկ կոմիտեում կայացած հրապարակային լսումների ավարտին։

Կոնգրեսականի խոսքով՝ Թրամփի կողմից իշխանության չարաշահումն ակնհայտ է և ավելի զգալի մասշտաբներով, քան Ուոթերգեյթի սկանդալը, որը հանգեցրեց Նիքսոնի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելուն:

«Այն ժամանակ եղածի և այն բանի միջև, ինչ տեղի է ունենում այժմ, Նիքսոնի և Թրամփի միջև տարբերությունը չէ, դա տարբերությունն է այն Կոնգրեսի և այս Կոնգրեսի միջև։ Որտե՞ղ են այն մարդիկ, որոնք պատրաստ են դուրս գալու իրենց կուսակցության սահմաններից և կատարելու իրենց պարտքը»,-ասել է Շիֆը

Նա իր խոսքը եզրափակել է՝ ասելով․ «Ավելի վտանգավոր բան չկա, քան բարոյազուրկ նախագահը, որն իրեն օրենքից բարձր է համարում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ