Ադելը որոշել է ընդմիջել. Երկրպագուներից մեկը TikTok-ում կիսվել է Ադելի՝ Մյունխենում կայացած համերգի տեսանյութով, որի ընթացքում երգչուհին ասել է, որ պատրաստվում է երկար ընդմիջում վերցնել Լաս Վեգասի համերգներից հետո:
«Ես 10 համերգ ունեմ ներկայանալու, բայց դրանից հետո երկար ժամանակ ձեզ չեմ տեսնի, բայց կպահեմ իմ սրտում»,-նշել է երգչուհին։
Հուլիսին «Գրեմմի» մրցանակի դափնեկիրը գերմանական ZDF հանրային հեռարձակողին ասել էր, որ ցանկանում է այլ «ստեղծագործական զբաղմունքներ» գտնել:
