Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպանին

Հրապարակող՝

rd despan

Ամենադիտվածներ

Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա ռուսական հրթիռի գործած ավերածությունների կապակցությամբ։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին՝ գիշերը ժամը 1:00-ի սահմաններում, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա Ռուսաստանի կողմից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով «Իսկանդեր» հրթիռներից մեկն ընկել է Ադրբեջանի դեսպանատան տարածքում։ Այդ պայթյունի հետևանքով դեսպանատան տարածքի շուրջ ցանկապատի մի մասն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են կառույցներ, ծառայողական մեքենաներ, դեսպանատան վարչական շենքը և հյուպատոսական բաժինը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածքին։ Այդ հարձակման մասին հարկ էր համարել խոսել նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

Ամենաթարմ