Ադրբեջանի Նախարարների կաբինետը նախագահ Ալիևին խնդրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել:
Ադրբեջանի Ազգային ժողովի (Միլի Մեջլիս) ուրբաթ օրը կայացած նիստի օրակարգում ընդգրկված էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման հետ կապված կոչով դիմելու հարցը։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։
«Նոր Ադրբեջան» կուսակցությունը նախաձեռնել է Ադրբեջանի Ազգային ժողովը ցրելու կոչը։
Հանձնաժողովի արդյունքներով, խորհրդարանական ընտրությունների նշանակման հետ կապված կոչով դիմելուն կողմ է քվեարկել 105, դեմ՝ 1 պատգամավոր։

