Ադրբեջանը պատրաստ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ միակողմանիորեն հայկական կողմին հանձնել զոհված զինծառայողների մի մասի դիերը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
«Պետական հանձնաժողովի և ադրբեջանական Կարմիր Խաչի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարվել է այն մասին , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի համաձայն, Ադրբեջանը պատրաստ է,Միջազգային Կարմիր Խաչի միջնորդությամբ, միակողմանիորեն հայկական կողմին հանձնել ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների դիերը, նախապես համաձայնեցված միջանցքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում՝ Թովուզի շրջանում»,- ասվում է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կայքէջում տեղադրված հայտարարությունում ։
Պետական հանձնաժողովը խնդրել է Միջազգային Կարմիր խաչին այս մասին տեղյակ պահել հայկական կողմին։