Ադրբեջանական պատվիրակությունը անորոշ ժամկետով դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ

Հրապարակող՝

Ադրբեջանական պատվիրակությունը անորոշ ժամկետով դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ

Ամենադիտվածներ

Ադրբեջանական պատվիրակությունը անորոշ ժամկետով դադարեցնում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հետ։

Այս մասին ասված է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հայտարարության մեջ։

«Ցավոք, ԵԽԽՎ-ն օգտագործվում է որպես հարթակ՝ հարձակվելու որոշ անդամ երկրների վրա։ ԵԽԽՎ-ի հիմնական սկզբունքներն օգտագործվում են որոշակի կողմնակալ խմբերի կողմից՝ իրենց նեղ շահերը առաջ տանելու համար։ Քաղաքական կոռուպցիան, խտրականությունը, էթնիկ և կրոնական ատելությունը, երկակի ստանդարտները, ամբարտավանությունը և շովինիզմը դարձել են ԵԽԽՎ-ում գերակշռող պրակտիկա։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս արատավոր արշավի մի մաս։ Մենք այս նախաձեռնությունը դիտարկում ենք նաև որպես Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացին անհիմն միջամտելու միտումնավոր և անընդունելի փորձ և մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը խաթարող նենգ գործողությունների վառ օրինակ։

Մեր պատվիրակության լիազորությունների մերժումը լուրջ հարված կլինի Եվրախորհրդի հեղինակությանը և անկողմնակալությանը և դրա անդառնալի հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու են դրա նախաձեռնողները:

ԵԽԽՎ-ում ստեղծված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է կայացնում առժամանակ դադարեցնել իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցում»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության ընթերցումից հետո պատվիրակությունը լքել է դահլիճը։

Ամենաթարմ