Սկանդալային վարքով հայտնի ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովը կվտարվի Ռուսաստանից: Այս մասին հայտնում է Report-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբասովը Մոսկվայում ձերբակալվել էր:
«Աբասովն իր միջոցներով Մոսկվա-Բաքու տոմս է գնել ու կարտաքսվի ՌԴ-ից»,- փոխանցում է աղբյուրը բլոգերի փաստաբանի խոսքերը:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Մոսկվայի դատարանը մերժել է Աբասովի բողոքարկումը՝ ուժի մեջ թողելով բլոգերի՝ երկիրը 10 օրվա ընթացքում լքելու որոշումը: