fbpx
Հասարակություն

Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Դավիթ Բաբայանի հետ և լուսանկար հրապարակել

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը Ազգային կանխարգելման մեխանիզմի շրջանակներում մշտադիտարկել է ձերբակալվածների իրավունքների ապահովման վիճակը։

Ինչպես APA-ին հայտնել են ՄԻՊ գրասենյակից, այցերի շրջանակներում խիստ կոնֆիդենցիալ պայմաններում հանդիպում է կայացել ԼՂ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի հետ:

Այցի ընթացքում, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 3-ին, Դավիթ Բաբայանին օմբուդսմենն անհատապես լսել է, ուսումնասիրվել են նրա պահման և բուժման պայմանները, օրենքով նախատեսված իրավունքների ապահովման վիճակը։

Նրա դիմումներին արձագանքել են տեղում։

Հաղորդվում է, որ Բաբայանին տրամադրել են ակնոց, գրադարանի և տեղեկատվության հասանելիություն։

Դավիթ Բաբայանը հայտնել է, որ կալանքի պայմանների հետ կապված բողոքներ չունի և նշել, որ հաստատություն ընդունվելուն պես բուժզննում է անցել։

Բաբայանին իր իրավունքները պաշտպանելու համար տրամադրվել է փաստաբան։

Այցի ընթացքում, որում ընդգրկված են եղել նաև Օմբուդսմենի կանխարգելիչ ազգային թիմի բժիշկները և հոգեբանները, բաբայանին հայերենով ներկայացվել է Ադրբեջանի օրենսդրությունը, տրվել օմբուդսմենի հետ կապվելու հնարավորությունը բացատրող բրոշյուրներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ