fbpx
Արցախ

Ադրբեջանում ավտոբուսների տոմսեր են վաճառվելու Արցախ մեկնելու համար

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հաղորդել է, որ հուլիսի 25-ից ավտոբուսների կանոնավոր երթուղիների տոմսեր են վաճառվելու Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներ մեկնելու համար։

Տոմսեր ձեռք բերելու համար նախարարությունը ինտերնետային պորտալ է ստեղծել, որտեղ գնորդը պետք է ներբեռնի անձը հաստատող փաստաթղթի տվյալները և տոմսը միայն նրան է վաճառվելու, չի թույլատրվում տոմսը փոխանցել այլ քաղաքացու։

Դեպի Աղդամ և Շուշի ավտոբուսային երթուղիներ Ադրբեջանը կազմակերպել էր դեռ 2022 թվականի հունվարի վերջից, այս ընթացքում ավելի քան 31 հազար մարդ է այցելել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ