Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները ձերբակալել են Մինգեչաուր բնակավայրի բնակիչ Ալեքբերով Անար Վագիֆ օղլուին, որին մեղադրում են օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ տրամադրելու մեջ։ Թե որ երկրի հատուկ ծառայությունների հետ է եղել կապը, ադրբեջանական կողմը չի բացահայտում։
Հրապարակման համաձայն՝ պետական դավաճանության համար մեղադրվողը արտասահմանյան հատուկ ծառայություններին հեռախոսային հավելվածի միջոցով տրամադրել է հետևյալ անձանց մասին տեղեկություններ․
- Ադրբեջանի տարբեր ենթակառուցվածքների աշխատակիցներ,
- Ադրբեջանի բանակի մեկ զորամասի պաշտոնյաներ,
- արտասահմանում առևտրային կապեր ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներ։
Ադրբեջանական պետական անվտանգության ծառայության հաղորդման համաձայն՝ Ալեքբերովն արդեն խոստովանել է մեղքն ու կալանավորվել։
Նշենք, որ Մինգեչաուրը Արցախի հյուսիսում գտնվող ադրբեջանական շրջան է։
