Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի վարակման կասկածանքով․ նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարության ու պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալությանը:
Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները տեղափոխվել են վարակիչ հիվանդությունների բաժանմունք: Նրանք ժամանել են Իրանի մի շրջանից, որտեղ կորոնավիրուսը տարածված չէ:
«Հիվանդները որևէ մեկի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը մի փոքր բարձր է եղել: Ներկա պահին նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում է»,-նշված է հայտարարության մեջ:

