Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջագայնորեն ընդունված մարդու իրավունքները ու շինծու մեղադրանքներով փորձում է ազատազրկման դատապարտել հայ ռազմագերիներին։
Այսօր՝ հունիսի 29-ին, Ադրբեջանում ընթանալու է հայ գերիներին վերաբերվող երկու դատական նիստ։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվականներից։
Նշվում է, որ առաջին նիստով անցնելու են 14 հայ գերիներ, իսկ երկրորդ նիստով՝ 13: Բոլոր դեպքերում մեր գերիներին կեղծ մեղադրանք է առաջադրվում՝ «ահաբեկչության և դիվերսիայի» համար։

